Շարունակվում են Հայբիզնեսբանկի ակցիաների ամփոփիչ միջոցառումները
03.05.2021 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Ակցիայի ընթացքում Հայբիզնեսբանկում ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ»: Բանկում հիշեցրել են, որ երազանքը պետք է լիներ իրագործելի եւ չգերազանցեր 100 հազար դրամը:
Հայբիզնեսբանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նախապես կազմված հանձնաժողովը ընտրել էր 15 լավագույն ցանկություն ներկայացրած մրցանակակիրներին:
«Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն իրենց շնորհակալությունն են հայտնել Հայբիզնեսբանկին՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար:
Հայբիզնեսբանկը մեծ պատասխանատվությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու բանկային որակյալ ծառայությունների ապահովման սկզբունքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: