Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի բանկային համակարգի կողմից առաջարկվող ծառայությունների## շրջանակը բավականին նեղ է, հայտարարել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հունիսի 21-ին Դիլիջանում ելույթ ունենալով Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տարեկան ժողովում, Արթուր Ջավադյանն ասել է, որ Հայաստանի բանկային համակարգը պետք է քայլեր ձեռնարկի հաճախորդներին որակյալեւ բազմազան ծառայություններ տրամադրելու համար:ԿԲ նախագահն ասել է, որ բանկային միջնորդության մակարդակը Հայաստանում զգալիորեն զիջում է Բալթիայի եւ ԱՊՀ որոշ երկրների ցուցանիշներին: “Դրական տնտեսական աճ ունեցող մեր երկրում վարկային եւ ավանդային հիմքը պետք է մի քանի անգամ մեծ լինի”, - նշել է Արթուր Ջավադյանը:ԿԲ ղեկավարը նշել է մարդկային ռեսուրսներում Հայաստանի բանկային համակարգի ներդրումների կարեւորությունը: “ԿԲ գնահատականներով, ներկայումս Հայաստանի բանկային համակարգում վարչական ծախսերի կառուցվածքում կադրերի ուսուցման ծախսերը գտնվում են չափազանց ցածր մակարդակի վրա”, - ասել է Ջավադյանը:ԿԲ ղեկավարը Հայաստանում “անսահման զարգացման ներուժ” ունեցող ոլորտ է անվանել Էլեկտրոնային բանկինգի զարգացումը: Նա նշել է, որ ԿԲ-ն նախատեսում է հետազոտություններ անցկացնել տվյալ ոլորտում եւ աջակցություն եւ առաջարկներ է ակնկալում առեւտրային բանկերից:Արթուր Ջավադյանը հայտնել է, որ Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով միջազգային փորձը, բանկերի համար ռիսկերի կառավարման ուղեցույց եւ ռիսկերի գնահատման նոր համակարգ կմշակի: ԿԲ նախագահը նշել է, որ կարգավորողը հատուկ ուշադրություն է հատկացնելու ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանությանը եւ համապատասխան լայնածավալ միջոցառումներ է իրականացնելու. սպառողների համար ուղեցույցների հրապարակում, սպառողների բողոքների քննարկման համար արդյունավետ մեխանիզմների մշակում:“Հայաստանի բանկային համակարգում մի շարք չլուծված խնդիրներ կան. կորպորատիվ կառավարման եւ ռիսկերի կառավարման անբավարար մակարդակը, վարկային եւ ավանդային շուկաների սեգմենտացիան, տոկոսադրույքների սփրեդի բարձր մակարդակը, խոշոր միջազգային բանկերից միջոցների ներգրավման սահմանափակ հնարավորությունները, հայկական միայն մի քանի բանկերի մոտ միջազգային վարկանիշների առկայությունը”, - ամփոփել է ԿԲ նախագահը: Tweet Դիտում՝ 5476