ԱլԳ առեւտրի օժանդակման հարթակը կխթանի Հայաստանի առեւտուրը ԵՄ-ի հետ

27.04.2021 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱլԳ #Հայաստան #ԵՄ
Հայաստանյան ընկերությունները շուտով ավելի հեշտությամբ կկարողանան ծանոթանալ Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրների հետ եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում առեւտրային հնարավորություններին:

Այս հնարավորությունը նրանց կտրամադրվի «Արեւելյան գործընկերության առեւտրի օժանդակման հարթակ» (Eastern Partnership (EaP) Trade Helpdesk) ծրագրի շրջանակում։  

Ապրիլի 26-ին Առեւտրի միջազգային կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպել էր շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումը «Արեւելյան գործընկերության առեւտրի օժանդակման հարթակ» ծրագրի վերաբերյալ։

2019-ի վերջին մեկնարկած ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական եւ, հատկապես, առեւտրային կապերը Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ ԵՄ միջեւ, ինչպես նաեւ ԱլԳ տարածաշրջանում։ Ծրագրի արդյունքում ԱլԳ անդամ երկրներում գործող ընկերություններն ավելի լայն հնարավորություններ կունենան օգտվելու տարածաշրջանում եւ ԵՄ-ում առեւտրի վերաբերյալ համապարփակ, հավաստի եւ թափանցիկ տեղեկատվությունից ԱլԳ առեւտրի օժանդակման առցանց հարթակի միջոցով։

Վերջինս նաեւ հնարավորություն կտա ընկերություններին տեղեկացնել ներմուծման եւ արտահանման վերաբերյալ խնդիրների մասին եւ գործնական լուծումներ ստանալ համապատասխան պետական կառույցների կողմից։ Ավելին, ծրագրի շրջանակում կիրականացվեն ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ հարցումներ, որոնք վեր  կհանեն իրավաօրենսդրական եւ ընթացակարգային առեւտրային խոչընդոտները։  

Ընկերությունները եւ բիզնեսի աջակցման կազմակերպությունները կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացների շուկայական վերլուծությունների վերաբերյալ՝ տարածաշրջանում եւ Եվրոպական միությունում առեւտրային նոր հնարավորություններին ծանոթանալու համար։

«Ծրագրի գործողությունները, որոնք միտված են առեւտրի վերաբերյալ ավելի լավ եւ ավելի թափանցիկ տեղեկատվություն ապահովել հայաստանյան արտահանողների համար, կնպաստեն ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաեւ ԱլԳ երկրների եւ Եվրոպական միության միջեւ արտաքին առեւտրում առկա շուրջ $300 մլն-ի ներուժի իրացմանը»,- նշել է Առեւտրի միջազգային կենտրոնում առեւտրի եւ շուկայական վերլուծությունների վարչության ղեկավար Մոնդհեր Միմունին:
Դիտում՝ 2158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW