ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում
27.04.2021 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /


Հարթակի գործարկումը ՓՄՁ հաճախորդներին համապարփակ բանկային եւ խորհրդատվական ծառայություններով ապահովելուն ուղղված հերթական քայլն է:
Նախորդ տարի՝ գնահատելով բանկի հաճախորդ ձեռնարկատերերի պահանջները` Կոնվերս Բանկը հիմնեց Հայաստանում առաջին ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնը, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն կարող են օգտվել համապարփակ բանկային ծառայություններից, այլեւ ստանալ բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար
անհրաժեշտ խորհրդատվություն:
Այս քայլով՝ ՓՄՁ վարկավորման առցանց հարթակի գործարկմամբ, Կոնվերս Բանկը տնտեսվարողներին է առաջարկում վարկավորման հայտ լրացնել՝ խնայելով ժամանակը, առանց բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:
Ներկայումս հարթակում հասանելի է նաեւ Կոնվերս Բանկի Converse-Fast պրոդուկտի շրջանակում ամբողջական վարկավորման գործընթացը: Հասանելի վարկատեսակների ցանկը առաջիկայում կընդլայնվի:
Կոնվերս Բանկի նոր առաջարկները ՓՄՁ հաճախորդներին լինելու են շարունակական: Առաջիկայում եւս բանկը հանդես է գալու տնտեսվարողներին աջակցության նոր նախագծերով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: