Ադրբեջանի արտգործնախարարությունը կոչ է անում փակել հայկական ԱԷԿ-ը

26.04.2021 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծամորի ԱԷԿ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել «մոբիլիզացնել ջանքերը հայկական ատոմակայանը փակելու համար»:

Այս մասին ասվում է Չեռնոբիլի աղետի հիշատակի միջազգային օրվան նվիրված՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հնացած տեխնոլոգիան եւ տեղակայումը դարձնում են Մեծամորի ԱԷԿ-ն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայաններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ:

«Չնայած տարբեր միջազգային կազմակերպություններ այդ կառույցն անվանում են սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար, Հայաստանը դեռ շահագործում է Մեծամորի ատոմակայանը՝ հաշվի չառնելով շահագործման ժամկետի ավարտը: 2020 թ-ին ԵՄ-ն կրկին կոչ էր արել Հայաստանին փակել ատոմակայանը ՝ նշելով, որ «այս ատոմակայանը չի կարող վերափոխվել այնպիսի մակարդակի, որը լիովին համապատասխանում է միջուկային անվտանգության միջազգային չափանիշներին, ուստի այն պետք է անհապաղ փակվի եւ հանվի շահագործումից»: Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ընթացքում հնացած տեխնոլոգիան եւ անվտանգության կանոնների չպահպանումը շրջակա միջավայրի համար լուրջ բնապահպանական խնդիրներ են ստեղծում»,- ասված է հայտարարության մեջ:
Դիտում՝ 3123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW