Երեւան /Մեդիամաքս/. 2008 թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9.8%##: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2008 թ-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 982 մլրդ 149.7 մլն դրամ: 2008 թ-ի հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը երկրում կազմել է 287 մլրդ 712.1 մլն դրամ ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0.4%-ով: Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2008 թ-ի հունվար-մայիս ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.9%-ով եւ կազմել է 86 850 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 16.6%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 60 775 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 109 621 դրամ (աճը` 24.5%): 2008 թ-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 610.9 մլրդ դրամ կամ $1 982,1 մլն` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 29.6%-ով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2008 թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 130 մլրդ դրամ, կամ $421.9 մլն, ներմուծման ծավալը` 480.9 մլրդ դրամ, կամ $1 560.2 մլն: Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2008 թ-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 350.9 մլրդ դրամ, կամ $1 138.3 մլն: Tweet Դիտում՝ 5363