ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակում Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անիվավոր տրակտոր եւ 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել եւս 4 անիվավոր տրակտոր։ «Տրակտորների տրամադրումն ընդհանուր ծրագրի միայն մի մասն է կազմում, քանի որ ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են նաեւ ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագրեր, որոնք միտված են օգտագործելի դարձնել Հայաստանի արոտավայրերը», - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանն ընդգծել է, որ «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաեւ կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են կառավարության եւ կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80% եւ 20% համամասնությամբ։ Tweet Դիտում՝ 1617