Այսօր ՀՀ ֆինասների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել վերապատրաստում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության աշխատակիցները: ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության պետի պարտականությունները կատարող Ռուզաննա Գաբրիելյանը կարեւորել է նման հնարավորությունը՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու առումով:Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեեւը եւ Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության եւ կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական եւ տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում: Համաձայնագրի եռամյա գործունեության ընթացքում անցկացվել են 33 միջազգային, 56 կրթական սեմինար: Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են ֆինանսատնտեսական ոլորտը կարգավորող օրինագծեր, փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, բարեփոխումների հայեցակարգ միջազգային հարկահավաքության եւ թվային տնտեսության ոլորտում եւ այլն: Tweet Դիտում՝ 693