ՊԵԿ. Եկամտահարկի վերադարձի դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլ. եղանակով
20.04.2021 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /


«Ստորագրված ու սքանավորված դիմումը եւ տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Նշենք, որ շահառուի հետ հետադարձ կապն արդյունավետ ապահովելու նպատակով, դիմումն ուղարկելուց անմիջապես հետո դիմումատուի նույն էլեկտրոնային հասցեին ավտոմատ ուղարկվում է կարճ հաղորդագրություն՝ փաստաթղթերը հաջողությամբ ընդունվելու վերաբերյալ: Փաստաթղթերի անճշտության դեպքում ՊԵԿ աշխատակիցը կապ է հաստատում շահառուի հետ: Կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում եւ ժամանակին ուսումնասիրվում են»,- հայտնում են ՊԵԿ-ից:
Հեռահար աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՊԵԿ-ն առաջարկում է դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ
1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված եւ սքանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),
2․ գործատուների կողմից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են եւ վճարված։
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն համավարակով պայմանավորված՝ հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաեւ փոստային ծառայության միջոցով (Առաջին անգամ ներկայացվող դիմումների եւ հաճախ տրվող այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հղմամբ):
Ստորեւ ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները եւ դիմումների օրինակելի ձեւերը:
1. 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն հրամանով սահմանված դիմում
2. 2018թ. ապրիլի 20-ի N278-Ա հրամանով սահմանված դիմում
3. Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ:
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: