Ռուսաստանի խոշոր Wildberries առցանց ռիթեյլերը ինտերնետ խանութ է բացել ԱՄՆ-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։ ԱՄՆ-ն դարձել է 14-րդ երկիրը, որտեղ ներկա է ընկերությունը: Փետրվարի վերջին Wildberries-ը վաճառքներ գործարկեց Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում: Այսպիսով, ներկայումս Wildberries-ը գործում է Հայաստանում, Լեհաստանում, Սլովակիայում, Ուկրաինայում, Իսրայելում, Գերմանիայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ չորս նոր երկրներում:«Գնորդները կարող են պատվեր կատարել ինչպես us.wildberries.ru առանձին առցանց խանութում, այնպես էլ բջջային հավելվածների օգնությամբ: Կայքն ու հավելվածներն աշխատում են անգլերեն եւ ռուսերեն լեզուներով»,- նշել են ընկերությունում:Wildberries-ն առաջարկում է մոտ 5,5 միլիոն ապրանքային անվանում 40,5 հազար ապրանքանիշերից: 02.04.2021 | 14:10 Wildberries-ը մտադիր է զբաղվել ֆինտեխով «Առցանց հարթակը միավորում է արտադրողների եւ վաճառողների տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից եւ այլն: Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը ամերիկացի գործարարների, այդ թվում՝ փոքր եւ միջին բիզնեսի հետ, որոնց արտադրանքն արդեն ներկայացված է Wildberries-ի ներկայության շատ երկրներում»,- նշել է ընկերության զարգացման գծով տնօրեն Վյաչեսլավ Իվաշչենկոն:2020-ին Wildberries-ի շրջանառությունը հասել է 437,2 մլրդ ռուբլու: Անցած տարվա արդյունքներով՝ ընկերության վաճառքները Ռուսաստանի տարածքից դուրս աճել են 95%-ով՝ մինչեւ 23,7 մլրդ ռուբլի: Օտարերկրյա գնորդների շրջանում ամենապահանջված ապրանքներն էին՝ հագուստը, կոսմետիկան, գրքերն ու կոշիկները։ Tweet Դիտում՝ 3347