Հայ ու ֆրանսիացի գործարարները կքննարկեն համագործակցության հեռանկարներրը Փարիզում եւ Մարսելում

13.06.2008 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայ ու ֆրանսիացի գործարարները կքննարկեն համագործակցության հեռանկարներրը## հայ-ֆրանսիական գործարար ֆորումում, որը տեղի կունենա հունիսի 17-ին Փարիզում եւ հունիսի 19-ին Մարսելում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիո” ընկերության մարկետինգի բաժնում, ֆորումը կազմակերպվում է “Գործարարության հայկական կենտրոն” կազմակերպության ու հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:

“Գործարարության հայկական կենտրոնը” հիմնադրվել է “Գրանթ Թորնթոն Ամիո”-ի եւ “Գրանթ Թորնթոն Ֆրանսիա”-ի համատեղ ջանքերով, դրա հիմնական նպատակն է եղել հայ-ֆրանսիական գործարար կապերի ընդլայնումըյասայաստանում ֆրանսիացի ներդրողներին աջակցելը:

Գործարար ֆորումի մասնակիցները կծանոթանան “Գործարարության հայկական կենտրոնի” գուրծունեության հիմնական ուղղություններին, կքննարկեն համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները:

Նախատեսվում է, որ սեպտեմբեր-հոկտոմբեր ամիսներին ֆրանսիացի գործարարները կայցելեն Հայաստան:

Դիտում՝ 7347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW