Վերլուծվում են ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հնարավոր փոխադրման ուղիները

02.04.2021 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրեյ Ռուդենկո #Հայաստան #Ադրբեջան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ դիտարկվում եւ վերլուծվում են բոլոր հնարավոր փոխադրման ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Հարավային Կովկասը տառապել էլ երկար ժամանակ եւ շարունակում է տառապել փոխադարձ շրջափակումներից եւ նորմալ համագործակցություն հաստատելու անհնարինությունից: Այսօր կան նշաններ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Տրանսպորտային միջանցքները եւ տնտեսական հաղորդակցությունները պետք է բացվեն եւ զարգանան բոլոր ազիմուտներով՝ տարածաշրջանի երկրները «կապելով» մեկ տարածաշրջանային ցանցի մեջ:

Այս առումով մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները: Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում եւ վերլուծվում են բոլոր հնարավոր փոխադրման ուղիները: Սա շատ բարդ եւ ամբողջական գործընթաց է, որում ներգրավված են երեք երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարեւոր է այնպիսի որոշումներ կայացնել, որոնք թույլ կտան պահպանելով շահերի հավասարակշռությունը եւ աստիճանաբար ամրապնդելով փոխվստահությունը՝ վերացնել ապրանքների եւ մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտող ճանապարհները Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքների միջով»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» գործակալությունը տված հարցազրույցում:
Դիտում՝ 2154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW