Ռուսաստանի ամենամեծ պետական պարտապանը Բելառուսն է
31.03.2021 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://politring.com/

ՌԴ ֆինանսների նախարարությունը, որը պատասխանատու է օտարերկրյա պետություններին տրամադրվող վարկերի համար, չի հրապարակում նման տեղեկատվություն. պետական վարկերի ծրագիրը տարեկան կտրվածքով նկարագրվում է դաշնային բյուջեի գաղտնի հավելվածներով:
ՀԲ տվյալներով՝ 2019-ի վերջին մոտ 30 զարգացող երկրներ երկկողմանի փոխառություններով Ռուսաստանին պարտք էին գրեթե $22,9 մլրդ, դրանք կամ պետական, կամ պետությունների կողմից երաշխավորված իրավաբանական անձանց պարտքերն են:
Ռուսաստանի ամենամեծ պետական պարտապանը Բելառուսն է՝ $8.1 մլրդ՝ 2019 թվականի վերջին (թիվը համընկնում է այն գումարի հետ, որը Բելառուսի ֆինանսների նախարարությունը հրապարակել է իր եվրապարտատոմսերի ազդագրում՝ 2020 թվականի հունիսին): 2020-ի վերջին երկրները ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր, որով Ռուսաստանը Մինսկին եւս $1մլրդ կտրամադրի:
ՀԲ տվյալների համաձայն՝ 2019-ի վերջին ավելի քան $1 մլրդ Ռուսաստանին պարտք էր հետեւյալ երկրներից յուրաքանչյուրը՝ Բանգլադեշ, Վենեսուելա, Հնդկաստան, Վիետնամ եւ Եմեն:
Ռուսաստանը հինգերորդն է զարգացող երկրների ամենամեծ ինքնիշխան վարկատուների ցուցակում: Առաջատարը Չինաստանն է, որը $149 միլիարդի վարկեր է տրամադրել զարգացող երկրների վարկառուներին:
Այս ցուցանիշով երկրորդ տեղում Ճապոնիան է ($107,1 մլրդ), երրորդում՝ Գերմանիան ($28,3 մլրդ), չորրորդում՝ Ֆրանսիան ($27,3 մլրդ), վեցերորդում՝ Սաուդյան Արաբիան ($17,1 մլրդ):
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: