ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Արտոնություն» փաթեթի շրջանակում իր Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապանների համար մեկնարկել է Boingo Wi-Fi ծրագիրը:Ինչպես նշել են բանկում, Boingo Wi-Fi ծառայությունը Mastercard World Black Edition քարտապաններին ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս տալիս է Wi-Fi ցանցին անսահմանափակ հասանելիություն, այդ թվում նաեւ՝ ինքնաթիռում: Ծրագիրն առաջարկում է հատուկ հավելվածի միջոցով ամբողջ աշխարհում Boingo ընկերության եւ նրա գործընկերների կողմից առաջարկվող ավելի քան 1 միլիոն ինտերնետային կետերի միանալու հնարավորություն:Ներկայումս գործող ինտերնետ հասանելիության բոլոր կետերը նշված են http://wifi.boingo.com կայքում, իսկ փոփոխությունների/լրացումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:Wi-Fi ցանցին անվճար միանալու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտապանները պետք է գրանցվեն Boingo ընկերության https://mastercard.boingo.com կայքի «Boingo Wi-Fi» բաժնում: Գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հաճախորդը ողջույնի էլեկտրոնային նամակ է ստանում ընկերությունից՝ Boingo Wi-Finder բջջային հավելվածի նկարագրությամբ, որը թույլ է տալիս հաճախորդին հայտնաբերել մոտակայքում գտնվող Boingo-ի ինտերնետ հասանելիության կետերը եւ անվճար միանալ վերջիններիս՝ կատարելով մի քանի պարզ գործողություններ:«Boingo Wi-Fi ծառայության շնորհիվ Դուք կարող եք կապի մեջ լինել Ձեր ընտանիքի, ընկերների եւ գործընկերների հետ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ ողջ ճանապարհորդության ընթացքում:Boingo ընկերությունն իր հաճախորդներին տարեկան 365 օր 24/7 ռեժիմով տրամադրում է բարձրակարգ սպասարկում՝ պատասխանելով անվճար թեժ գծին ստացված զանգերին կամ էլեկտրոնային հաղորդագրություններին՝ ցուցաբերելով նրանց օգնություն եւ լուծելով ծրագիր մուտք գործելու հետ կապված բոլոր խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:Աջակցման ծառայության հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ հետեւյալ հասցեին՝ mastercardsupport@boingo.com կամ անցնել այս հղումով:Boingo Wi-Fi ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ «Պրիվիլեգիա» մասնաճյուղում, հեռ. (+347 10) 60-60-90:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2229