Ֆինանսական կենտրոն դառնալու համար Հայաստանը պետք է երկար ու դժվար ճանապարհ անցնի, համարում է Աշոտ Օսիպյանը

06.06.2008 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” վարչության նախագահ ու գործադիր տնօրեն## Աշոտ Օսիպյանը հայտարարել է, որ որպես Հայաստանի քաղաքացի ու ֆինանսական շուկայի մասնակից` դրական է վերաբերվում երկրում ֆինանսական կենտրոն ստեղծելու գաղափարին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, Աշոտ Օսիպյանն ասել է, որ Հայաստանը պետք է նախ եւ առաջ դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, ինչի համար երկրում ստեղծված են բոլոր նաախդրյալները:

Նրա խոսքերով, երկիրը հեռանկարում կարող է գնալ միջազգային ֆինանսական կենտրոնի փոխակերպման ճանապարհով: Աշոտ Օսիպյանը կարծիք է հայտնել, որ դրա համար Հայաստանին անրաժեշտ է բարձրացնել ֆինանսական միջնորդության մակարդակը, ինչպես նաեւ շուկայում բարենպաստ պայմաններ ստեղծել:

“Մենք պետք է օգտագործենք ունեցած նախադրյալները` հաշվի առնելով միջազգային ֆինանսական կառույցների հետաքրքրվածությունը Հայաստանի բանկային կառույցով: Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներն զգում են միջազգային կառույցների այդ հետաքրքրվածությունը եւ երկրի ֆինանսական շուկայի գրավչությունը”,- ասել է Աշոտ Օսիպյանը:

Նա նշել է, որ “գիտելիքների ու տեխնոլոգիաների մակարդակը մեզ թույլ է տալիս ունենալ այդ հավակնությունները”, բայց դրանց իրագործման համար անրաժեշտ է անցնել երկար ու դժվար ճանապարհ:

Դիտում՝ 5356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW