Վերջին տարիներին եվրոպական տեխնոլոգիական լանդշաֆտը զգալիորեն աճել է. Ֆինանսավորման ընդհանուր ծավալներն ու գործարկվող ստարտափների թիվը ռեկորդային է դարձել, գրում է Rusbase-ը՝ վկայակոչելով McKinsey-ի հետազոտությունը:Այս ֆոնին ստարտափների էկոհամակարգի հետ կապված խնդիրներ առաջացան. դրանք անմրցունակ են դառնում ԱՄՆ-ի կամ Չինաստանի նախագծերի համեմատ, նշում է Business Insider-ը:Եվրոպական ստարտափների խնդիրը կապված է սեփականատերերի ցանկության հետ` զարգացնել դրանք որպես մրցունակ ընկերություններ ԱՄՆ-ից եւ Չինաստանից նմանատիպ նախագծերի համար:Ըստ McKinsey-ի, ներկայումս Եվրոպայում ստեղծվում են գլոբալ ստարտափների 36%-ը, սակայն դրանցից միայն 14%-ն է ընդգրկվում համաշխարհային ստարտափների ցուցակում: Դա պայմանավորված է նրանով, որ եվրոպական էկոհամակարգն ի վիճակի չէ ներգրավել տաղանդավոր աշխատակիցների՝ ստարտափներում աշխատելու համար. նրանք նախընտրում են համագործակցել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ:Գործարարները միավորվեցին Not Optional քաղաքական խմբում: Նրանք պահանջում են ստարտափների համար համաեվրոպական ընդհանուր ստանդարտներ ընդունել: Խոսքը գնում է առաջարկների մասին, որոնք Եվրոպայում ստարտափների համար պայմանները կդարձնեն համադրելի ամերիկյանների հետ: Not Optional-ը ձգտում է Եվրամիության անդամ երկրների կողմից օրենսդրական մակարդակում փոփոխություններ իրականացնել։Եվրոպական տարբեր երկրներում բիզնես նախագծերի աշխատակիցների աշխատավարձերի սահմանման հարցը լուծվում է տարբեր ձեւով, նշում են գործարարները: Հարկային օրենսդրությունը նույնպես տարբերվում է: Not Optional-ը սա համարում է զարգացման համար խոչընդոտ:«Իրականությունն այն է, որ եվրոպական շուկաների միջեւ դեռ շատ անհամապատասխանություններ կան: Տաղանդավոր աշխատակիցը ամենամեծ լծակն է օգնելու ստարտափներին մրցակցել խոշոր ընկերությունների հետ: Բայց երկրների միջեւ հսկայական տարբերություններ կան՝ կապված օպցիոնների հետ: Որոշ երկրներում պայմաններն այդքան էլ գրավիչ չեն, ինչը դժվարացնում է նախագծի մասշտաբավորումը Եվրոպայում»,- Business Insider-ի հետ զրույցում ասել է Index Ventures-ի գործընկեր Մարտին Մինյոն:Առաջարկներն աջակցողների թվում են Skype-ի հիմնադիր Նիկլաս Զեննստրյոմը, Wise-ի համահիմնադիր Տաավետ Խինրիկուսը եւ այլք:«Սիլիկոնյան հովտի հաջողության գործոններից մեկը հավասար վարձատրության փաստն էր. ստարտափի աշխատակիցներն ու հիմնադիրները նույն աշխատավարձն էին ստանում, ասում են ձեռներեցները: Ստանդարտ աշխատավարձի եւ բարձր գնով բաժնետոմսերի տեղաբաշխման շնորհիվ աշխատակիցները հարստանում էին: Սա նրանց թույլ տվեց ստեղծել կամ ֆինանսավորել հաջորդ սերնդի ընկերություններ»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 1950