ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ընկերությանը
19.03.2021 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /


ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների եւ փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:
Վերջերս բանկը ֆինանսավորել է ընկերությանը՝ բիզնեսի առջեւ դրված նպատակների իրականացման՝ մասնավորապես շրջանառու միջոցների համալրման եւ մատակարար գործընկերների նկատմամբ պարտավորությունների մարման նպատակով։
«Արդիս» ընկերությունը զբաղվում է սննդամթերքի եւ հացաբուլկեղենի, հրուշակեղենի եւ մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների, կաթնամթերքի եւ ճարպայուղային արտադրանքի, ինչպես նաեւ սննդային հավելումների եւ համեմունքների ներմուծմամբ եւ մեծածախ վաճառքով: Ապրանքները ներմուծվում են եվրոպական շատ երկրներից՝ Ավստրիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից:
«Արդիս» ՍՊԸ-ն կաթնամթերքի միջազգային ֆրանսիական Lactalis կոնցեռնի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, որը հանդիսանում է աշխարհում առաջին խոշորագույն կաթնամթերք արտադրողը եւ Եվրոպայում պանրի արտադրության առաջատարը:
Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նաեւ ավստրիական Backaldrin ընկերությունը, որն առաջատարն է հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի սննդային բաղադրիչների արտադրության ոլորտում:
«Արդիսը» ներկայացնում է նաեւ ուկրաինական «DELTA WILMAR» ընկերությունը («SANIA» ապրանքանշան), ավստրիական «ESAROM» ընկերությունը, հանդիսանում է «PRESIDENT» (Ֆրանսիա-Իտալիա-Ռուսաստան-Ուկրաինա) ընկերության պաշտոնական գործընկերը, ներմուծում է ռուսական մի շարք ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են «Экоресурс», «Инчянский завод», «НМЖК» ընկերությունների խումբը («Хозяюшка», «Нежный», «Астория» ապրանքանշաններ):
«ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությունն «Արդիս» ՍՊԸ-ին թույլ կտա իրականացնել բիզնեսի զարգացման նոր ծրագրեր, ընդլայնել առաջարկվող ապրանքների տեսականին` տեղական շուկայի պահանջարկին համապատասխան, բարձրացնել ներկրվող ապրանքատեսակների որակական եւ քանակական ցուցանիշները` հաշվի առնելով սննդի արդյունաբերության հիմնական միտումները եւ բարձրացնել ընկերության մրցունակությունը:
Միջին բիզնեսի վարկավորումը եւ սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարեւոր ոլորտներից է: Այդ պատճառով բանկը ռազմավարական նշանակություն է տալիս ճկուն բանկային պրոդուկտների եւ ֆինանսական գործիքների մշակմանն ու ներդրմանը, ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը եւ այս սեգմենտի հաճախորդների բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության առանձնահատկությունները»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: