Google-ի ղեկավար․ Ցանկանում ենք մաս կազմել տնտեսության վերականգնմանը

18.03.2021 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Google #Սունդար Պիչայ
Ամերիկյան Google կորպորացիան նախատեսում է ավելի քան $7 մլրդ ներդնել գրասենյակների եւ տվյալների կենտրոնների զարգացման, ինչպես նաեւ ԱՄՆ-ում առնվազն 10 հազ․ աշխատատեղերի ստեղծման համար:

Այս մասին ասված է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է ընկերության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Google-ը ցանկանում է մաս կազմել տնտեսության վերականգնմանը: Այդ պատճառով մենք նախատեսում ենք ավելի քան $7 մլրդ ներդնել ԱՄՆ-ի գրասենյակներում եւ տվյալների կենտրոններում եւ այս տարի ստեղծել երկրում առնվազն 10 հազ․ լիարժեք աշխատատեղ»,- ասել է Պիչայը: Նա ավելացրել է, որ կորպորացիան գումար կհատկացնի 19 նահանգներում ընդլայնման համար, եւ երկրում կբացվեն մի քանի նոր գրասենյակներ:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ միայն Կալիֆոռնիայում գտնվող գրասենյակները $1 մլրդ կստանան զարգացման համար: Կորպորացիան ներդրումներ կանի Նեբրասկա, Հարավային Կարոլինա, Վիրջինիա, Նեվադա եւ Տեխաս նահանգներում տվյալների կենտրոնների ընդլայնման մեջ: Նոր աշխատատեղեր կստեղծվեն Ատլանտայում, Վաշինգտոնում, Չիկագոյում եւ Նյու Յորքում:

Պիչայը բացատրել է, որ հատկացված միջոցները հետագայում թույլ կտան ընկերությանը ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ մատակարարել: Դա կնպաստի կորոնավիրուսային համավարակից տուժած ԱՄՆ տնտեսության վերականգնմանը:
Դիտում՝ 3671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW