Մարտի 16-ին կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին»:Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ «վարչապետը կարեւորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ», իսկԶուրաբովը «ներկայացրել էր ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում»:Հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչ ներդրումային ծրագրեր են քննարկել Փաշինյանն ու Զուրաբովը:Կարելի է ենթադրել, որ նրանք խոսել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասին: Ժամանակին Hetq.am-ը տեղեկացրել էր, որ 2020 թվականի փետրվարին «Մոսկովյան բաժնետիրական ապահովագրական ընկերություն» ԲԸ-ն ներկայացնող Զուրաբովը 2020թ. փետրվարի 3-ին ձեռք էր բերել 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում:Բացառված չէ, որ Միխայիլ Զուրաբովը կարող է հետաքրքրված լինել նաեւ Հայաստանի այլ հանքարդյունաբերական ծրագրերով: Tweet Դիտում՝ 6331