Երկու օրվա ընթացքում չինական Tencent հոլդինգի կապիտալիզացիան նվազել է $62 մլրդ-ով, գրում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:Մասնավորապես, Tencent-ի բաժնետոմսերը Հոնկոնգում երկրորդ օրն անընդմեջ անկում են ապրում: Մարտի 15-ին կայացած առեւտրային շրջանի ընթացքում չինական ընկերության արժեթղթերը նվազեցին ավելի քան 4%-ով: Նախորդ նստաշրջանում բաժնետոմսերը կորցրել էին շուրջ 4.4%:Bloomberg-ը բաժնետոմսերի անկումը պայմանավորում է Չինաստանի ֆինանսական կարգավորիչների կողմից ընկերության նկատմամբ հատուկ ուշադրությամբ: Գործակալության տվյալներով, երկրի իշխանությունները դիտարկում են Tencent-ը որպես վերահսկողության ուժեղացման հաջորդ թիրախ՝ Alibaba-ի եւ նրա ֆինտեխ դուստր ընկերության՝ Ant Group-ի վրա ճնշումից հետո: 28.07.2020 | 12:31 Չինական Tencent-ը կապիտալիզացիայի չափով գերազանցել է Facebook-ին Ամենայն հավանականությամբ, Tencent-ը ստիպված կլինի առանձին կառույց տեղափոխել իր ֆինանսական դուստր ընկերությունը, որը պատասխանում է բանկային, ապահովագրական եւ վճարային ծառայությունների համար, Bloomberg-ին ասել է իրազեկ աղբյուրներից մեկը:Bernstein բրոքերային ընկերության վերլուծաբանների գնահատականներով՝ Tencent-ի ֆինտեխ վճարային բիզնեսի արժեքը կազմում է $105 մլրդ-ից մինչեեւ $120 մլրդ, որից $70 մլրդ-ից մինչեւ $80 մլրդ-ը բաժին է հասնում վճարային բիզնեսին, իսկ մնացածը` վարկերին, միջոցների կառավարմանը եւ ապահովագրությանը:Փորձագետները կարծում են, որ $62 մլրդ-ի անկումը պայմանավորված է իշխանությունների գործողությունների ֆոնին ներդրողների կողմից Tencent-ի վճարային բիզնեսի գերագնահատմամբ: «Այլ հավասար պայմաններում, կարծում ենք, կարելի է պնդել, որ Tencent-ի ֆինտեխ բիզնեսն այսօր գնահատվում է գրեթե զրո»,- գրել են Bernstei-ի վերլուծաբանները հետազոտական զեկույցում: Tweet Դիտում՝ 2754