Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” նախատեսում է մինչեւ տարեվերջ հիփոթեքային վարկավորման պորտֆելը## շուրջ 37 մլն դոլարից հասցնել մինչեւ 70 մլն:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Յունիբանկի” մամուլի ծառայությունում, բնակչության պահանջների ուսումնասիրության հիման վրա բանկը պարբերաբար մշակում է համապատասխան գործիքներ` հիմնված ճկուն մոտեցման վրա, ինչն օգնում է բանկին պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը:Այսպես, հունիսի 4-ից “Յունիբանկ”-ը հայտարարելու է հիփոթեքային վարկավորման հատուկ ակցիա` “Ամառ 2008”, որի շրջանակներում բանկը նվազեցրել է հիփոթեքային վարկի կանխավճարի չափը եւ երկարացրել է վարկի մարման ժամկետը: Այսպես, երկրորդային շուկայի բազմաբնակարանային շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրվող վարկերի համար որպես նվազագույն կանխավճար սահմանվել է 10 տոկոսը (նախկին 20 տոկոսի փոխարեն):Առանձնատան ձեռքբերման համար տրամադրվող վարկերի նվազագույն կանխավճարը սահմանվել է 15 տոկոս (նախկին 25 տոկոսի փոխարեն), իսկ մարման ժամկետը` 20 տարի (նախկին 15-ի փոխարեն): Հաշվի առնելով ամռան ամիսներին բնակարանների վերանորոգման հանդեպ պահանջարկի մեծացումը, բանկը երկու անգամ երկարաձգել է նաեւ վերանորոգման համար տրամադրվող վարկերի մարման ժամկետները` հասցնելով 10 տարվա: Ակցիան գործում է Երեւանում եւ հարակից տարածքներում, ինչպես նաեւ Գյումրի, Վանաձոր, Ծաղկաձոր, էջմիածին եւ Աբովյան քաղաքներում: Tweet Դիտում՝ 5094