«Սբեր»-ը դիմել է Մասկին՝ ծաղրելով ՌԴ-ում Twitter-ի դանդաղեցման մասին որոշումը
11.03.2021 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ mac.com

«Ինչպե՞ս են @elonmusk-ի գործերը՝ հրթիռի հետ կապված։ Ի վերջո՝ վայրէջք կատարե՞ց։ Թե չէ, մեզ մոտ Twitter-ը մի փոքր դանդաղել է ... »,- ասված է Twitter-ում «Սբեր»-ի գրառման մեջ:
Ինչպես նշում է Rusbase-ը, Իլոն Մասկը դեռեւս չի պատասխանել «Սբեր»-ի հարցին: Չնայած, ձեռնարկատերը Twitter-ի ակտիվ օգտատեր է եւ հաճախ է այնտեղ լուրեր հրապարակում իր Tesla ընկերության եւ SpaceX տիեզերական նախագծի արդյունքների մասին։ Հենց վերջինիս հաջողությունների մասին է «Սբեր»-ի հարցը։
Նշենք, որ «Ռոսկոմնադզոր»-ը որոշել է դանդաղեցնել Twitter-ի արագությունը բջջային եւ ստացիոնար սարքերի վրա` կապված սոցիալական ցանցի կողմից Ռուսաստանի օրենսդրության խախտման հետ: Մասնավորապես, «Ռոսկոմնադզոր»-ը Twitter-ին մեղադրում է անօրինական տեղեկատվությունը չհեռացնելու մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: