Էդվարդ Նալբանդյանը եւ Ռուբեն Վարդանյանը քննարկել են “Հայաստան-2020” նախաձեռնության հետագա ծրագրերը

02.06.2008 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը## Մոսկվայում հանդիպել է “Տրոյկա-Դիալոգ” ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, “Հայաստան-2020” նախաձեռնության համանախագահ Ռուբեն Վարդանյաի հետ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները եւ “Հայաստան-2020” նախաձեռնության հետագա ծրագրերը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը նշում է, որ մայիսի կեսին Ռուբեն Վարդանյանը Հայաստան էր այցելել եւ մասնակցել հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարներին վերաբերող քննարկմանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում նաեւ հանդիպել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին, այցելել է Համառուսաստանյան ցուցադրության կենտրոնի “Արմենիա” տաղավար:

Դիտում՝ 6343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW