8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով

05.03.2021 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Մերի» խանութ-սրահներ #cashback
Կանանց տոների առթիվ մարտի 5-ից 12-ը ներառյալ «Մերի» օծանելիքի խանութ-սրահների ցանցից գնումներ կատարելիս կարող եք վճարել IDBank-ի Visa քարտերով եւ ստանալ 8% քեշբեք`գումարի վերադարձ։

«Հիշեցնենք, որ մենք Իդրամ ընկերության հետ համատեղ պատերազմ ենք հայտարարել կանխիկին, եւ սա «Ոչ քեշին»  արշավի առաջին ակցիան է․ քանի որ IDBank-ի քարտերը բազմաթիվ առավելություններ ունեն հատկապես անկանխիկ գնումների դեպքում, որոշել ենք էլ ավելի մեծ քեշբեք տրամադրել։ Այսպիսով, «Մերի» խանութների ցանցից գնումներ եք կատարում IDBank-ի VISA քարտերով եւ ստանում եք գումարի 8%-ի վերադարձ»,- ասել է բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը։

Գնումներն անհրաժեշտ է կատարել IDBank-ի Idram Rocket Visa, Visa Platinum, Visa Gold, Visa Signature, Visa Infinite քարտերով, իսկ քեշբեք արշավի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։

«Անկանխիկ գնումները շահավետ են, նվիրեք լավագույնը Ձեր սիրելիներին։

Հետեւե՛ք նորություններին, շարունակե՛ք վճարել անկանխիկ եւ անհպում եղանակով․ լավագույն անակնկալները դեռ առջեւում են»,- նշել են բանկում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW