ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակը կհամագործակցեն:Այսօր կայացած հանդիպմանը ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հուշագիր ստորագրելու մասին:ՊԵԿ փոխանցմամբ՝ համագործակցության արդյունքում կոմիտեի շնագիտական կենտրոնում մի շարք բարեփոխումներ կիրականացվեն:Երկու կառույցների ղեկավարները շեշտել են, որ 4 տարվա ընթացքում ձեւավորվել է արդյունավետ փոխգործակցություն, որն ուղղված է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը: Tweet Դիտում՝ 1375