Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) իրականացնում է բանկային## ակտիվների արժեթղթավորման ոլորտը կարգավորող նոր այլընտրանքային գործիքների ներդրման աշխատանք:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր Երեւանում “Արժեթղթավորում որպես բանկային ակտիվների իրացվելիության աճի գործիք: Ճի՞շտ է դա արդյոք” թեմային նվիրված բանավեճի ընթացքում հայտնել է Հայաստանի ԿԲ Խորհրդի անդամ Կարինե Մինասյանը:Նրա խոսքերով, մոտ ապագայում ԿԲ-ն կառաջարկի բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային պարտատոմսերի թողարկման մեխանիզմ, ինչպես նաեւ “մաքուր իսկական արժեթղթավորում” կոչված գործիք, որն ակտիվների իրական վաճառք է ենթադրում հատուկ ստեղծված ձեռնարկությանը:ԿԲ ներկայացուցիչն ընդգծել է, որ մշակվող գործիքները կառաջարկվեն որպես այլընտրանքային, իսկ դրանց կիրառումը կնպաստի բիզնեսի ընդլայնմանն ու ամենատարբեր ռիսկերի դիվերսիֆիկացմանը:Ընդդիմախոսի կարգավիճակով հանդես եկող` “Կապիտալ Ասսեթս Մենեջմենթ” ներդրումային ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը նշել է, որ այս պահի դրությամբ ակտիվների արժեթղթավորումը պարունակում է ինչպես շուկայական, այնպես էլ իրավական ռիսկեր: Բացի այդ, տվյալ հեռանկարի իրագործման համար անհրաժեշտ է ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների ներդրումը:“Անգլիական բանավեճ” ձեւաչափում անցած քննարկման վերջում կայացավ քվեարկություն, որը բացահայտեց ներկա մասնագետների “կողմ” եւ “դեմ” հավասար ձայների բաշխումը: Առանձին քվեարկած լրագրողները ՙդեմ՚ հանդես եկան արժեթղթավորման գործիքի ներդրմանը:Բանավեճի կազմակերպիչներն էին AmRating անկախ վարկանիշային գործակալությունը եւ Հայաստանի բանկերի միությունը: Tweet Դիտում՝ 6845