Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանն ասել է, որ պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առեւտրի, տարածքային կառավարման ոլորտներում:Վահան Քերոբյանն իր հերթին կարեւորել է շվեդական IKEA եւ H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաեւ տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, եւ հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաեւ վերջիններիս իրականացման գործընթացում։Դեսպան Պատրիկ Սվենսոնը տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաեւ օդանավակայանների գործարկման գործընթացներին։ Tweet Դիտում՝ 1898