ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ակցիայի արդյունքները
10.02.2021 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում (27.10.2020 - 30.12.2020թթ.) ձեւակերպեցին ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365-730 օր ժամկետով, տարեկան 10% տոկոսադրույքով (տարեկան տոկոսային եկամտաբերություն 9,97%), տոկոսագումարներն ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով, ստացան հնարավորություն ակցիայի ավարտին կրկնապատկելու իրենց ավանդի տարեկան տոկոսադրույքը:
«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում էին նաեւ «Պրոգրես», «Հարմարավետ» եւ «Սոցիալական» ավանդատեսակները՝ տվյալ ավանդների համար գործող պայմաններով:
Ակցիայի արդյունքներն ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ բանկի Ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ: Ակցիայի 10 հաղթողները ստացան իրենց գործող ավանդների տոկոսադրույքների կրկնապատկում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում «Շահավետ ներդրում» ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին եւ խրախուսում բոլոր հաճախորդներին ցուցաբերելու ակտիվություն, հետեւելու բանկի ակցիաներին եւ հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման եւ բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաեւ իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ եւ հաճելի անակնկալներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բանկում գործող ավանդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: