Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն օդային ճանապարհով կարող են մեկնել ՌԴ
27.01.2021 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Տուրիզմի Հայկական Ֆեդերացիա/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, որ գործարկվում է «Ճամփորդիր առանց Covid» պիլոտային ծրագիրը, որի վերաբերյալ որոշում են կայացրել ՀՀ եւ ՌԴ կառավարությունները:
«Մեկնարկող պիլոտային ծրագիրը կգործի մինչեւ մարտի 1-ը, բայց գործնականում, կարծում եմ, այն կաշխատի, քանի որ նախափորձարկումը հաջող է անցել: Ծրագրի համաձայն՝ քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ կարող է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց Covid» հավելվածը, որից հետո թեստավորվել այնտեղ նշված լաբորատորիաներից մեկում՝ թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ:
Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում այն ինքնաշխատ եղանակով արտահայտվում է հավելվածում, այնուհետեւ մեկնելիս այդ փաստը QR կոդով հաստատվում է Հայաստանի եւ Ռուսաստանի օդանավակայաններում»,- ներկայացրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ծրագիրը հաջող կլինի եւ ուղեւորափոխադրումների ամբողջական ծավալը լիարժեք կվերականգնվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: