ՊԵԿ․ Շահութահարկի նվազեցումից մինչեւ ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ

23.01.2021 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Շահութահարկ #ԱԱՀ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկաղնում է, որ հարկ վճարողները մինչեւ ապրիլի 20-ը 2020թ․ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր՝ ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու:
 
Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել`ընկերության առաջնահերթություններից ելնելով: ՊԵԿ-ի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր կլինի գնահատել 2021թ. ապրիլի 20-ից հետո, երբ ներկայացված կլինենշահութահարկի հաշվարկները:

Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելուեւս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքիուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու ՊԵԿ-ի առաջարկը:

«Ներկայումս ներմուծվող եւ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ  նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունը ապահովելու եւ ավելի ճկուն, բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Կոմիտեն նախագծում առաջարկում է ԱԱՀ գումարները վերադարձնել հաշվարկը ներկայացնելուց հետո՝ չսպասելովմինչեւ հաջորդող ամսվա 20-ը: Բացի այդ, պարզեցված ընթացակարգով նախատեսված 40մլն դրամ առավելագույն սահմանաչափն արդեն ոչ թե եռամսյակին, այլ ամեն ամսվան կվերաբերի։ Արդյունքում ավելի շատ հարկ վճարող կօգտվի ԱԱՀ վերադարձի հնարավորությունից։

Մարտահրավերներով աչքի ընկած 2020թ․ ընթացքում պետությունը ներդրումները խթանելու նաեւ մեկ այլ մեխանիզմ է մշակել: Բիզնեսը կարող է մաշվածությունը հաշվարկելու 1 տարուց ոչ պակաս ցանկացած ժամկետ ընտրել ու հետագայում որպես ծախս նվազեցնել շահութահարկից:

«Այն հիմնական միջոցների համար, որոնք ներմուծվել կամ ձեռք են բերվել 2020թ. հուլիսի1-ից մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը, հարկ վճարողները հնարավորություն ունեն ընտրելու ամորտիզացիայի ցանկացած ժամկետ` օգտակար ծառայության ժամկետ, որոնք ընդամենը պետք է պակաս չլինեն մեկ տարուց: Այսինքն՝ շատ արագ ամորտիզացնելու հնարավորություն կունենան», - ընդգծել է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության եւ ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաեւ եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-իփոխարեն գործելու է 22% դրույքաչափը եւօրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչեւ 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետովնվազելու է:

ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված եւ առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Դիտում՝ 3494
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW