Կոնվերս Բանկ. Երեխաները պետք է հավատան հրաշքի՝ այն կարող է իրականանալ

22.01.2021 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #«Դարձիր Ձմեռ պապ» #Արցախ
Կոնվերս Բանկում ամփոփել են «Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը, որի շրջանակում բանկը, աշխատակիցներն ու հաճախորդները Ձմեռ պապ են դարձել Ադրբեջանի վերահսկողությանը անցած բնակավայրերից, ինչպես նաեւ զոհվածների 60 երեխայի համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները եւ հրաշք պարգեւելով նրանց:

«Կոնվերս Բանկը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, Հայաստանում առաջիններից է սկսել նման ծրագրի իրականացումը՝ համոզմունքով, որ ժպիտը ժպիտ է ծնում, բարությունը նոր բարի նախաձեռնությունների մեկնարկ է դառնում, որ յուրաքանչյուր երեխա պիտի հավատա հրաշքի եւ համոզված լինի, որ կյանքի ամենադժվարին պահերին միշտ կլինեն մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն, կլինեն կողքին եւ հավատ կպարգեւեն ապագայի նկատմամբ»,- նշել են բանկում:

Ծրագիրը մեկնարկել է 2010թվականին: Նախորդող տարիներին Կոնվերս Բանկը Ձմեռ պապ է դարձել ՀՀ-ից  եւ Արցախից  մոտ 1200 երեխայի համար: Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի պատմությանը (2010-2020թթ.) կարող եք ծանոթանալ բանկի կայքում:
Դիտում՝ 4255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW