Մահացել է հայտնի մարքեթոլոգ Սամվել Ավետիսյանը

18.01.2021 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սամվել Ավետիսյան
Մահացել է ռուսաստանցի հայտնի մարքեթոլոգ եւ բրենդմեյքեր Սամվել Ավետիսյանը:

Sostav.ru կայքը հիշեցնում է, որ Ավետիսյանը տարբեր տարիներին ղեկավարել է «Պետրոսիբ», «Telenor», «Պետրոսոյուզ», «Դարյա» եւ «Tinkoff» ընկերությունների մարքեթինգային ծառայությունները, մասնակցել է «Տեխնոշոկ», «Խան», «Պիկադոր», «Տանտիրուհու երազանք», «Դարյա», «Թեկիզա», «Zooom», «Գարեջուր Տ» ապրանքանիշերի ստեղծմանը:

2005թ. Սամվել Ավետիսյանը հիմնադրել էր «Արհիդեա» մարքեթինգային ընկերությունը, որի հաճախորդների թվում էին «Էլդորադո»-ն, «Ատլանտ-Մ»-ը, «Ferrero Rocher»-ը, «Մոսկվայի բանկ»-ը, «Ռեն-ԹՎ»-ն, «JFC»-ն «Ցենտրալ Փարթներշիփ»-ը, «Տեխնոսիլա»-ն:

Սամվել Ավետիսյանը մի քանի գրքի հեղինակ է: Նա դասավանդում էր «Բրենդինգի հիմունքները» Դիզայնի Բրիտանական բարձրագույն դպրոցում, հանդիսանում էր «Սիներջիա» համալսարանի մարքեթինգի եւ բրենդինգի ամբիոնի վարիչ:

Սամվել Ավետիսյանը ծնվել է 1960 թվականին Թբիլիսիում: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ու ասպիրանտուրան՝ ուսումնասիրելով Կարամզինի պատմագրությունը: Նա ծրագրում էր պատմաբան դառնալ, սակայն տասը տարի գիտական գործունեությունից հետո՝ 1995 թ., թողեց գիտությունը եւ սկսեց զբաղվել մարքեթինգով:
Դիտում՝ 2240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW