ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մաքսային մարմնի միասնական տեղեկատվական համակարգի «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգում փորձնական գործարկել է մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակ: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, բանկ հաճախելու փոխարեն, նոր համակարգի շնորհիվ այժմ իրենց գրասենյակներից կարող են առցանց հարթակում ֆինանսական պարտավորությունները կատարել բանկային քարտով վճարման միջոցով: Մաքսային եւ այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» եւ հաշված րոպեների ընթացքում կատարում անհրաժեշտ վճարումները:Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից գործողությունները շարունակելու հիմք է հանդիսանում: Բանկային քարտով պարզ եւ արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաեւ տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը: ՊԵԿ-ում նշել են, որ փորձնական ծրագրի հաջող ավարտից հետո նոր համակարգը կգործարկվի ամբողջությամբ: Tweet Դիտում՝ 5544