Դեկտեմբերի 25-ին Գայի պողոտա 14/9 հասցեով բացվել է Evocabank-ի նոր, գերժամանակակից, eco-friendly մասնաճյուղը, որը սնուցվում է արեւային վահանակներով:Ինչպես հայտնել են բանկում, Նոր-Նորք մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն ընդարձակ, նորագույն տեխնիկայով հագեցած, հարմարավետ սրահում։ Մասնաճյուղում կա հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաեւ՝ արտարժույթի փոխանակման տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց բանկի աշխատակցին մոտենալու:Evoca-ի Նոր-Նորք մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00, իսկ շաբաթ օրերին՝ 10։00-14։00։ Այս մասնաճյուղը տարբերվում է մյուս մասնաճյուղերից։ Այն հագեցած է էներգախնայող համակարգերով, ամբողջովին սնուցվում է էկոլոգիապես մաքուր արեւային էներգիայով՝ շենքի տանիքի վրա տեղադրված արեւային վահանակների հաշվին։ Մասնաճյուղը նաեւ կիրականացնի աշխատանքի արդյունքում գոյացած թափոնների՝ թղթի, պլաստիկի եւ ապակու վերամշակում։«Այսօր աշխարհում առաջնային խնդիրներից է շրջակա միջավայրի պահպանումը եւ գլոբալ տաքացման դեմ պայքարը։ Շնորհիվ վերականգնվող էներգիայով ինքնասնուցման՝ բանկն իր փոքրիկ ներդրումը կունենա այս կարեւոր գործում։ Հուսով ենք՝ սա կխթանի արեւային էներգիայի գաղափարի տարածումը Հայաստանում եւ օրինակ կծառայի մյուս ընկերություններին՝ լինել ավելի պատասխանատու բնության եւ շրջակա միջավայրի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ։Այս տարի Evocabank-ը նոր մասնաճյուղ էր բացել նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, իսկ օգոստոս ամսից Թումանյան 15 հասցեով գործում է գերժամանակակից Թումանյան մասնաճյուղը, որի սպասասրահներից մեկը գործում է որպես #dibrary-digital library: Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3493