ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է իր հաճախորդներին քաղվածքներ ստանալու նոր արագ եւ հարմար եղանակ՝ Բանկի կայքում անձնական էջի միջոցով: Ինչպես նշել են բանկում, քաղվածքների ստացման նոր տարբերակի գլխավոր առավելություններն են՝ քաղվածքի հասանելիություն հաճախորդին հարմար ցանկացած պահին՝ բանկի ինտերնետային կայքի միջոցով, օգտագործման պարզությունը եւ անվտանգությունը: Բանկի կայքում իր քաղվածքների դիտման համար հաճախորդը պետք է նախապես ընտրի Բանկի հետ հաղորդակցման «Առցանց հարթակով» եղանակը եւ գրանցվի Բանկի կայքի «Քաղվածքներ» բաժնում՝ ավտոմատ կերպով ստանալով անսահմանափակ հասանելիություն իր ամսական քաղվածքներին:Բանկի կայքի անձնական էջում քաղվածքները հուսալի պաշտպանված են, քանի որ գրանցվելիս կիրառվում է SMS հաղորդագրությամբ հաստատման մեխանիզմը, ինչից հետո կիրառվում է անձնական էջի գաղտնաբառ, որը հասանելի է միայն հաճախորդին: «Նոր հնարավորության շնորհիվ հաճախորդը, անկախ իր գտնվելու վայրից, կարող է ունենալ ակնթարթային հասանելիություն իր ամսական քաղվածքներին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր պրոդուկտներով եւ ծառայություններով: Հարմարավետությունը կայանում է ոչ միայն միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, այլ նաեւ տեղեկատվության հետագա պահպանման մեջ․քաղվածքները տրամադրվում են PDF ձեւաչափով, եւ հաճախորդները ունեն ոչ միայն դրանք դիտելու հնարավորություն, այլ նաեւ կարող են ներբեռնել, պահպանել կամ ուղարկել իրենց էլեկտրոնային փոստի հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ:Բանկը նշված հնարավորությունն ընձեռում է ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդներին, ինչի համար անհրաժեշտ է դիմել բանկ եւ փոփոխել բանկի հետ հաղորդակցման եղանակը:Անձնական էջի գրանցման եւ հետագա կիրառման ուղեցույցը կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5785