ՊԵԿ-ը հորդորում է ներմուծման փաստաթղթերում նշել ապրանքի ծագման երկիրը

25.12.2020 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #թուրքական ապրանք #արգելք
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ 2020-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։

Մինչեւ դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչեւ այս տարվա  դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները եւ ապրանքները բաց թողնվեն մինչեւ նշված օրը։

ՊԵԿ-ը հորդորում է նաեւ հետայսու ապրանքների առեւտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում եւ (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։

«Ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից եւ այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։

Զգուշացնում ենք, որ ՊԵԿ-ի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է  մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։
Դիտում՝ 2335
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW