«Ազիմուտ»-ը Դոնի Ռոստովից Գյումրի չվերթ կիրականացնի

24.12.2020 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ազիմուտ» #Գյումրի #Դոնի Ռոստով
2021թ. հունվարի 8-ից ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերությունը կսկսի Դոնի Ռոստովից Գյումրի չվերթ իրականացնել:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը, Դոնի Ռոստով - Գյումրի - Դոնի Ռոստով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին:

«Ազիմուտ» ավիաընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին: Առաջին երեք տարիների ընթացքում ավիաընկերությունն ավելի քան 2,5 մլն ուղեւոր է տեղափոխել:
Դիտում՝ 8138

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW