Երեւանի 2021-ի բյուջեով պարգեւատրման ֆոնդը կրճատվել է 50%-ով՝ մինչեւ 1 մլրդ դրամ

23.12.2020 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #ավագանի #բյուջե
Ավագանին քննարկել եւ քվեարկությամբ հաստատել է Երեւանի 2021թ. բյուջեն:

Ինչպես հայտնել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, համաձայն բյուջետային հատկացումների` ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:
 
«Վերելակների հիմնանորոգում եւ պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի եւս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:
 
«Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսվել է 361,5 մլն դրամ: Այն ներառում է նաեւ նոր՝ հատուկ տեխնիկայի, ինչպես նաեւ կենցաղային թափոնների տարաների ձեռքբերում:
 
«Կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում» ծրագրով նախատեսվել է 3.750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:
 
Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման եւ պահպանման համար բյուջեից կհատկացվի 3.826,0 մլն դրամ:
 
Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար էլ նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:
 
Նշվում է նաեւ, որ պարգեւատրման ֆոնդը 2021-ի բյուջեով կրճատվել է 50%-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:
 
2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելի են 3.683,5 մլն դրամով:
Դիտում՝ 2109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW