Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձ է հրապարակել՝ պատերազմի հետեւանքների, առկա մարտահրավերների եւ տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ:Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից նախագահը առանձնացրել է հետեւյալ ծրագրերը. - Կարճ ժամկետում կարգավորել անօթեւան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության եւ հնարավոր այլ ծրագրերի միջոցով:- Երեք տարում բոլոր անօթեւաններին ապահովել բնակարանային պայմաններով:- Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները:- Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով:- Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով:- Մեկնարկել է նաեւ անօթեւան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը:- ՀՀ հետ համատեղ մեկնարկել եւ շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը:- ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաեւ անօթեւան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից:- Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 դրամ սոցիալական աջակցություն:- Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը եւ այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն:- Հայտարարել հարկային համաներում եւ սահմանել հարկային լայն արտոնություններ:- Գույքագրել պատերազմի հետեւանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները:- Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները:«Իհարկե, նշվածները պետական ծրագրերի միայն մի մասն են, եւ առկա ճգնաժամից դուրս գալուն միտված կարճաժամկետ ծրագրերից հետո մշակելու եւ իրագործելու ենք ավելի երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այս եւ այլ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու ոչ միայն Արցախի Հանրապետության միջոցներով, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ: Հուսամ՝ միջազգային տարբեր կազմակերպություններ ու այլ օտարերկրյա կառավարություններ եւս կհետեւեն Հայաստանի ու Ռուսաստանի օրինակներին եւ Արցախին կցուցաբերեն շարունակական եւ ուղղակի մարդասիրական աջակցություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 1852