Նախագահ. Մտադիր ենք ընդլայնել արեւային էներգիայի ծավալը մինչեւ 15%

14.12.2020 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#արեւային էներգիա
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ին արված տեսաուղերձում ասել է, որ «մենք նպատակ ունենք մինչեւ 2030թ. էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ընդլայնել արեւային էներգիայի տեսակարար կշիռը մինչեւ 15%, իսկ կանաչ էներգիայինը՝ մինչեւ 54%-ով»:

Նա նշել է, որ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ավելի հավակնոտ կլիմայական նպատակների սահմանումը եւս մեկ հնարավորություն է՝ վերաիմաստավորելու ամբողջ տնտեսական եւ ազգային զարգացման մոդելն ու արագացնել գործողությունները, որոնք միտված են անցնելու ավելի կայուն եւ ցածր ածխածնային տնտեսության:

«Հայաստանի տեսլականի հիմքում են էկոհամակարգային մոտեցումը, մասշտաբային անտառապատումները, ներդրումները վերականգնվող էներգետիկայի եւ էներգարդյունավետության ոլորտներում»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Նախագահն առաջարկել է «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» բանաձեւով բնութագրվող նորարարական մոտեցումը՝ ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած եւ զարգացող երկրներին:
Դիտում՝ 1821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW