Արցախի նախագահին ներդրումային առաջարկներ են ներկայացվել

08.12.2020 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արայիկ Հարությունյան #«Ջիջի» #«Էսէֆէլ»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում, որտեղ առանցքային դերակատարություն է ունենալու տեխնոլոգիական ոլորտը:

«Ջիջի» ՓԲԸ եւ «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանի եւ Արսեն Գեւորգյանի հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը ողջունելի է համարել նշված ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները՝ Արցախում ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Արցախի նախագահն ընդգծել է, որ «տեխնոլոգիապես ուժեղ ու զարգացած երկիր կառուցելու նպատակով իշխանությունները ջանքեր չեն խնայելու եւ դաշտն ավելի գրավիչ դարձնելու համար մշտապես պատրաստ են ոլորտի մասնագետների հետ բաց եւ ինստիտուցիոնալ քննարկումներ իրականացնել»:
Դիտում՝ 2242

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW