ՌԴ ավանդատուների մեծամասնությունը պատրաստ է հեռահար սպասարկման

03.12.2020 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավանդատուներ #հեռահար սպասարկում
Խնայողական պրոդուկտներ ձեւակերպելիս ռուսաստանցի ավանդատուների մեծամասնությունը պատրաստ է բանկի հետ հեռահար համագործակցությանը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսպիսի արդյունքներ են բերված ՌԳՍ Բանկի եւ Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության համատեղ հետազոտության մեջ:

«Խնայողական պրոդուկտներ ձեւակերպելիս ռուսաստանցի ավանդատուների մեծամասնությունը (58%-ը) պատրաստ է բանկի հետ հեռահար համագործակցությանը: Միաժամանակ, ներկայիս դրությամբ ավանդ, խնայողական հաշիվ կամ դեբետային քարտ ձեւակերպելու ամենահաճախ հանդիպող միջոցը բանկ այցելելն է. այսպես են պատասխանել հարցվածների 61%-ը: Իրենցից 15%-ը նախապես կայքում ձեւակերպել է հայտը, իսկ 46%-ը գրասենյակ են այցելել առանց նախապես հայտը ձեւակերպելու»,- նշված է հետազոտության մեջ:

Ծառայության հեռահար ձեւակերպման գլխավոր խոչընդոտներն են՝ օֆլայն բանկինգին սովորությունը (38%), կնիքով եւ ստորագրությամբ հաստատող «թղթի» առկայության անհրաժեշտությունը (35%), ինչպես նաեւ գործարքի անվտանգության շուրջ մտահոգությունները (32%):

«Դրանից բացի, ավանդատուների 16%-ը պատրաստ չեն եղել հեռահար բանկային սպասարկմանը դրամական փոխանցումների միջնորդավճարների պատճառով, հարցվածների 11%-ը նշել է, որ իրենց համար դժվար է օգտվել ինտերնետ եւ մոբայլ բանկինգից, իսկ 10%-ն ընդհանրապես նշել է, որ չգիտեն, ինչպես դա անել»,- նշված է զեկույցում:  

Ավանդաբար ավելի հաճախ բանկ են այցելում ավագ տարիքային խմբի ներկայացուցիչները. նման պատասխան են ընտրել 46-55 տարիքի ավանդատուների 52%-ը եւ 56 տարեկանից  բարձր՝ 57% -ը: Մոբայլ բանկը, հակառակը՝ խնայողական պրոդուկտներ բացման «ամենաերիտասարդական» ձեւն է. 21-35 տարիքային խմբի ներկայացուցիչների 39%-ը խնայողական պրոդուկտներ ձեւակերպելու համար օգտվել է մոբայլ հավելվածներով:
Դիտում՝ 5466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW