Այսուհետ Evocabank-ի ֆիզիկական անձ եւ անհատ ձեռնարկատեր հաճախորդներն իրենց հաշվարկային հաշիվներից գործարք, ինչպես նաեւ վարկի մարում կատարելիս՝ կստանան գործարքը հաստատող անվճար SMS հաղորդագրություն:Ինչպես նշել են բանկում, SMS-ներում կնշվի գործարքի գումարը, հաշվի մնացորդը եւ գործարքի կատարման ժամը:Վարկային հաշվին գումար մուտքագրելու դեպքում բանկի հաճախորդները նույնպես կստանան SMS հաղորդագրություն՝ վարկային հաշվին մուտքի մասին, ինչպես նաեւ կտեղեկացվեն այն մասին, որ իրենց հերթական ամսական մարումը կատարված է:«SMS հաղորդագրությունները կուղարկվեն անվճար։ Դրանք օնլայն գրծարքներ կատարելը կդարձնեն ավելի հարմարավետ եւ ավելի վստահելի՝ արդյունքում խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ։Evocabank-ը, որպես նորարար եւ ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ դարձնելով իր գործընկերների կյանքն ավելի հետաքրքիր եւ հարմարավետ»,-ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 7175