2020թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով, իսկ 2020թ. հոկտեմբերը 2019թ. հոկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 8.1 %-ով:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 13.3%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 12.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի ՝ 12.8%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.7%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0,9% եւ 2%-ով: 2020թ. հունվար-հոկտեմբերին 2019թ. հունվար-հոկտեմբերի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4.3%-ի չափով (պետական՝ 6.3%, ոչ պետական՝ 3.1%):Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 11.4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 14.9%-ով:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 1767