«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աշխատանքները։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն եւ մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը եւ օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։Լինելով անկախ եւ չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը եւ հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, եւ առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի եւ ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։ Աննախադեպ թվով հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների պատճառով` այս պահին մենք անկարող ենք անմիջապես արձագանքել բոլորին։ Խնդրում ենք լինել համբերատար․ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպատասխանենք ձեր բոլոր նամակներին։Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»: Tweet Դիտում՝ 5683