Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի սկզբից Հայաստանում Kia ավտոմեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ##հետ համեմատ աճել է 80%-ով:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանում Kia Motors-ի պաշտոնական եւ բացառիկ ներկայացուցչի մարքեթինգի բաժնում, տարեսկզբից վաճառվել է 100 ավտոմեքենա:Հայաստանում առավելագույն պահանջարկ ունի Kia Sportage ամենագնացը` վաճառվել է 36 ավտոմեքենա: Դրան հաջորդում են Kia Rio-ն` 25 ավտոմեքենա, Cerato-ն` 16, Picanto-ն` 12 եւ Sorento-ն` 11:100 ավտոմեքենայից 80-ը վաճառվել է ապառիկ:2008 թվականին հայաստանյան շուկայում Kia-ն կներկայացնի նոր Borrego ամենագնացը, որն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունվարին Դեթրոյթի միջազգային ավտոսրահում: Tweet Դիտում՝ 7362