Քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որի ընդունմամբ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցվող դրոշմանիշային վճարները ֆիզիկական անձանց համար ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար կազմում է տարեկան 12 000 դրամ։ Փոփոխություններն ընդունելու դեպքում այդ վճարի չափը տարեկան կկազմի 36 000 դրամ։«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողնրի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում ներկայացվող փոփոխություններն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Tweet Դիտում՝ 3098