Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունն աճել է 23.6%-ով

21.04.2008 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 333.6 մլրդ դրամ## կամ $1082.9 մլն` 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 23.6%-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2008 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 72.3 մլրդ դրամ կամ $234.7 մլն, ներմուծման ծավալը` 261.3 մլրդ դրամ կամ $848.2 մլն:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 189 մլրդ դրամ կամ $613.5 մլն:

Դիտում՝ 5610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW