Բելառուսը մտադիր է նավթահանք ձեռք բերել ՌԴ տարածքում

05.11.2020 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բելառուս #Ռուսաստան #նավթ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցում հայտնել է Ռուսաստանի տարածքում նավթահանքի հնարավոր ձեռքբերման նախաձեռնության մասին:

«Վլադիմիր Պուտինը սատարել է այս գաղափարին: Մշակելուց հետո հարցը ավելի մանրամասն կքննարկվի հաջորդ բանակցությունների ընթացքում», - հաղորդում է Belta գործակալությունը:

Միաժամանակ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին հայտնել է, որ Բելառուսի կողմից ՌԴ տարածքում նավթահանքի հնարավոր ձեռքբերման հարցը մշակվում է, դրանում դեռեւս կոնկրետություն չկա:

«Հարցը կմշակվի մեր համապատասխան նախարարություններում եւ գերատեսչություններում»,- ասել է Պեսկովը:
Դիտում՝ 5259

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW