#Աշխատում_ենք_որ_հաղթենք․ բացվել է IDBank-ի «Շենգավիթ» մասնաճյուղը

02.11.2020 | 20:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Շենգավիթ» մասնաճյուղ
IDBank-ն արդեն մասնաճյուղ ունի նաեւ Շենգավիթում․ այն հագեցած է ժամանակակից սպասարկման համար նախատեսված լավագույն տեխնոլոգիական լուծումներով եւ առանձնանում է սրահի յուրահատուկ ու նորաոճ ձեւավորմամբ:

Շենգավիթի մասնաճյուղում գործում է նաեւ IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 250-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ եւ այլն:

Այստեղ, ինչպես եւ IDBank-ի մյուս բոլոր մասնաճյուղերում, պահպանվում են առողջապահության նախարարության կողմից սահմանված բոլոր կանոնները։ Բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում են, վերահսկվում է մարդկանց քանակը․ բանկի ներսում եւ դրսում առկա են համապատասխան գծանշումներ։ Աշխատակիցներն ապահովված են պաշտպանիչ եւ կանխարգելիչ բոլոր միջոցներով։

Բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ #Հաղթելու համար պետք է շարունակենք գործել ուժերի գերլարումով եւ հատկապես խթանելով տնտեսության զարգացումը։

«Նոր մասնաճյուղի բացումը նպատակ ունի էլ ավելի հարմարավետ դարձնել IDBank-ի հաճախորդների փորձառությունը։ Իհարկե, բանկը շարունակում է կատարելագործել թվային ծառայությունները՝ նորարար մոտեցումներով լավագույն սպասարկում առաջարկելով հաճախորդներին եւ հնարավորություն ընձեռելով օգտվել հեռավար ծառայությունների լայն շրջանակից։ Բայց եւ այնպես, մասնաճյուղերի քանակն ու որակը պիտի մշտապես համապատասխանեն մեր հաճախորդների կարիքներին՝ ապահովելով բարձրորակ, ֆունկցիոնալ ու հաճելի սպասարկում»,- ասել է  Սուրեն Մարգարյանը։

Բանկում նաեւ նշել են, որ մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ՝ շարունակում են կատարելագործել IDBank-ի առցանց հարթակը, որի միջոցով հաճախորդներն առանց տանից դուրս գալու եւ ավելորդ ջանքեր գործադրելու կարող են կատարել ցանկացած գործարք եւ օգտվել արդիականացված ծառայությունների լայն շրջանակից առավել հարմար եւ անվտանգ եղանակով։

«Շենգավիթ» մասնաճյուղը գտնվում է Բագրատունյաց 13 հասցեում․ այն IDBank-ի 13-րդ մասնաճյուղն է Հայաստանում։ Բանկը մասնաճյուղեր ունի Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում եւ Աբովյանում։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 11268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW